Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սահակյանի «հագով» չէր ԱԺ աթոռը

Սահակյանի «հագով» չէր ԱԺ աթոռը
29.04.2014 | 15:02

«Տո մի հատ պաչեք»,-տեղից գոռաց գեներալ Սեյրան Սարոյանը, երբ Գալուստ Սահակյանն ընտրվելուց հետո ԱԺ ամբիոն բարձրացավ և նրան շնորհավորեցին փոխխոսնակները: Նորընտիր ԱԺ նախագահ ընտրվեց 101 ձայնով, քվեարկությանը մասնակցել էր 106 պատգամավոր, որից 2 քվեաթերթիկ անվավեր էր եղել: 3 «կողմ» էլ ստացել էր մյուս թեկնածուն` Հրանտ Բագրատյանը, ով արդյունքները ներկայացնելու ժամանակ դահլիճում չէր:

ՈՒշագրավ ու զավեշտալի պատկեր ստեղծվեց, երբ Գալուստ Սահակյանը նստեց ԱԺ նախագահի աթոռին: Կարծես հուզված Սահակյանի «հագով» չէր այն, մի քանի անգամ նա փորձում էր հարմարվել դրան, բայց չէր ստացվում: Քիչ անց նա ուսումնասիրեց «տարածքը», իր աթոռը: Ի դեպ, իր շնորհակալական խոսքում, ԱԺ այս նախագահն էլ խոստացավ «բարձր պահել խորհրդարանի պատիվը»: Հովիկ Աբրահամյանի վկայակոչած «որակը» բարձրացնելուց հետո հիմա էլ Գալուստ Սահակյանը պատիվը պիտի բարձրացնի:
Հավելենք, որ Գալուստ Սահակյանին դահլիճ մտնելով բուռն շնորհավորեցին ԲՀԿ-ականները, շնորհավորանք եղավ նաև ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի կողմից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ